06 12 2020

«Դուրս եկեք դավաճանների կուսակցությունից». բողոքի ակցիա` իմքայլականի տան բակում



«Դուրս եկեք դավաճանների կուսակցությունից». բողոքի ակցիա «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի տան բակում: Ջուլհակյանի հարևանները ծափերով են ողջունել ցուցարարներին: Այս մասին հայտնումէ Mediaport տելեգրամյան ալիքը։

Mediaport-ն արդեն հայտնել է, որ քաղաքացիները բողոքի ակցիաների շարք են սկսել «Իմ քայլ»-ի պատգամավորների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու և Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթին չընդդիմանալու մեջ:

Նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել «իմքայլականներ» Լիլիթ Մակունցի, Սուրեն Գրիգորյանի, Նարեկ Զեյնալյանի, Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի, Ռուբեն Ռուբինյանի և այլոց բակերում: Տեսանյութերը կարող եք դիտել մեր տելեգրամ ալիքում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ